National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
18.03.2016
Քննարկում ՀՀ «Ընտրական օրենսգրքի» նախագծի վերաբերյալ
1 / 6

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ մարտի 18-ին խորհրդարանական խմբակցությունների մասնակցությամբ կազմակերպել էր քննարկում «ՀՀ ընտրական օրենսգիրք» Կ-960 նախագծի շուրջ: Քննարկմանը մասնակցել են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, կարեւորելով ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկումները, տեղեկացրել է, որ մինչեւ երկրորդ ընթերցում այն բոլոր առաջարկներն ու մտահոգությունները, որոնք կլինեն կառուցողական, կընդունվեն:

Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձել է օրենսգրքի նախագծի այն հիմնական դրույթներին, որոնք հանրությանն առավել մտահոգում են: Դավիթ Հարությունյանը մասնավորապես խոսել է Ընտրական օրենսգրքով նախատեսվող այն մեխանիզմներից, որոնք հնարավորություն են ստեղծելու բացահայտել ընտրախախտումները, որոնք այդքան անհանգստացնում են քաղաքական ուժերի ներկայացուցիչներին:

Խոսելով ընտրական գործընթացից՝ Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ այն պայմանականորեն բաժանել են երեք փուլի:

Ըստ նրա՝ ընտրողներին նախատեսվում է գրանցել նոր մեխանիզմով՝ էլեկտրոնային սարքերով: Այս եղանակը, ըստ նրա, կիրառելի է մեր երկրում, քանի որ ցուցակներն էլեկտրոնային տեսքով առկա են, ի տարբերություն այլ երկրների:

Էլեկտրոնային ցուցակները երկու մասի բաժանելը, ըստ Դավիթ Հարությունյանի, թույլ է տալու նվազեցնել ընտրությանը չմասնակցած մարդկանց փոխարեն քվեարկությունը:

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ աշխատանքային խմբում քննարկելուց հետո որոշվել է, որ էլեկտրոնային սարքերի կիրառումը քվեարկության համար ժամանակավրեպ է, ուստի իրականացվելու է թղթային քվեարկություն: Ձայների ամփոփման փուլում Դավիթ Հարությունյանը կարեւորել է ընտրություններին կուսակցությունների՝ տարբեր գույների քվեաթերթիկներով մասնակցությունը, որն ավելի վերահսկելի կդարձնի ձայների հաշվարկը:՛

Այնուհետեւ Դավիթ Հարությունյանը պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերել են քվեարկությանը մասնակցած եւ ստորագրված ընտրացուցակների հրապարակմանը, մատների թանաքոտմանը, ռեյտինգային եւ կրկնակի քվեարկություններին, զինվորականների շրջանում ընտրական քարոզչությանը, տեղամասերում լրատվամիջոցների եւ դիտորդների թվաքանակի սահմանափակմանը, կոալիցիայի կազմավորմանը, էլեկտրոնային գրանցման համակարգերի կիրառման նպատակահարմարությանը եւ այլ հարցերի: Անդրադարձ է կատարվել Ընտրական օրենսգրքի մշակման հարցում միասնական քաղաքական գործընթացի կազմակերպման անհրաժեշտությանը:

Պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Խոսրով Հարությունյանը եւ Թեւան Պողոսյանն իրենց ելույթներում եւս մեկ անգամ անդրադարձել են օրենսգրքի նախագծում առկա այն խնդրահարույց հարցերին, որոնք հետաքրքրում են հանրությանն ու քաղաքական դաշտի ներկայացուցիչներին:

Ամփոփիչ ելույթներում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը եւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը շնորհակալություն են հայտնել շահագրգիռ քննարկման համար եւ նշել, որ պատրաստ են բոլոր առաջարկները եւս մեկ անգամ քննարկել:


28.05.2024
Հանրապետության տոնի առթիվ հարգանքի տուրք Սարդարապատի հուշահամալիրում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների ներկայացուցիչների հետ Հանրապետության տոնի առթիվ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Միջոցառումը մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթով, որին հաջորդել ...

28.05.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք տոնում ենք մեր պատմության կարեւորագույն իրադարձություններից մեկը՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրը: 1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո, վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը: Հայ ժ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am